Ծնվել է 1970թ․-ի նոյեմբերի 12-ին Իտալիայի Բարի գավառի Կոնվերսանո քաղաքում:
1988-1994թթ․ սովորել է «Քահանայապետական Բարձրագույն Ճեմարանում» և Հռոմի Քահանայապետական Գրեգորյան համալսարանում։ 1994թ. նոյեմբերի 12-ին ձեռնադրվել է քահանայ: Ստացել է փիլիսոփայության բակալավրի կոչում (1990թ․), Աստվածաբանության բակալավրի կոչում (1993թ․), Ծիսական աստվածաբանության լիցենզիա (1995թ․), Կանոնագիտության դոկտորի կոչում (2000թ․) և 2003թ․-ին ավարտել է Քահանայապետական եկեղեցական ակադեմիան:
Հայր Ջուզեպպե Լատեռցան ծառայել է որպես ծխական փոխանորդ Կաստելանա Գրոտեում և որպես Ապուլիայի տարածաշրջանային եկեղեցական տրիբունալի հետ կապի պաշտպան: 2003 թվականին ընդունվել է Սուրբ Աթոռի դիվանագիտական ծառայություն և նշանակվել է ծառայության Ուրուգվայում, Լեհաստանում, Վատիկանի պետքարտուղարությունում, Իտալիայում և Սան Մարինոյի Հանրապետությունում: 2019թ․-ի հունվարից սկսել է իր ծառայությունը որպես Վրաստանի և Հայաստանի Առաքելական Նվիրակության դիվանագիտական խորհրդական: