Ծնվել է 1962 թվականի մայիսի 23-ին, Պորտուգալիայի Ազորես ինքնավար մարզի, Վելաս քաղաքում։ Երիտասարդ տարիքում իր ընտանիքի հետ բնակվել է Կանադայի Օտտավա քաղաքում:
Գերազանցությամբ ավարտել է Օտտավայի համալսարանը, ստանալով Արվեստի Բակալավրի աստիճան (Օտտավա, 1985թ․)։ Ունի աստվածաբանության բակալավրի աստիճան, Սուրբ Պողոսի համալսարանից (Օտտավա, 1993թ․)։ Ստացել է Կանոնական Օրենքի գիտությունների դոկտորի աստիճան, Քահանայապետական Գրեգորյան Համալսարանիից (Հռոմ, 1999թ․)։ Քահանայապետական Եկեղեցական Ակադեմիայի շրջանավարտ է (Հռոմ, 1999թ․) ։
1993թ. Մայիսի 29-ին ձեռնադրվել է քահանա Օտտավայի արքեպիսկոպոսության համար: Եղել է Կանադական Թագավորական Նավատորմի ենթասպա և ծառայել է Գլխավոր Նահանգապետի Պատվո Պահակների (Օտտավա) շարքերում։ Հովվական աջակցություն է ցուցաբերել Սուրբ Փրկիչ ծխական համայնքում (Կանատա), Սենիոր Սանթո Կրիստո եկեղեցում (Օտտավա) և Հռոմում գտնվելու ընթացքում՝ Սուրբ Ռոբերտ Բելարմինե ծխական համայնքում (Փարիոլի):
1999թ․-ին ընդունվել է Սուրբ Աթոռի դիվանագիտական ծառայություն՝ ծառայելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (Կինշասա) առաքելական նվիրակությունում: Այնուհետև կոչվել է ծառայելու Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների (Վատիկան, 2002թ․) բաժնում: Եղել է Հռոմի Պապ Բենեդիկտոսի արարողակարգային ծառայությունում, ով էլ որ նրան անվանել է Արարողակարգի Պետ (Վատիկան, 2012թ․):
Տարբեր հրատարակություններում տպագրված մի շարք հրապարակումների, հոդվածների և ակնարկների հեղինակ է։ Դրանցից են՝ «Կղզու վիճակ․ բնություն, մարդիկ եւ կրոնասիրություն» («A condicão do Ilhéu: natureza, povo e religiosidade» (2017թ․, Լիսաբոն), «Իմպրիմատուր․ եկեղեցական ավանդույթ, կանոնական հիմունքներ և ժամանակակից գործառույթներ» (“The ‘Imprimatur’: Ecclesial Tradition, Canonical Basis and Contemporary Function”) (1999թ․, Հռոմ): Ստացել է զանազան պետական մրցանակներ:
2018թ․-ի փետրվարի 26-ին, Ֆրանցիսկոս պապի կողմից անվանվել է Առաքելական Նվիրակ՝ նշանակվելով Aemiensis seu Civitatis Novae-ի Տիտղոսավոր Աթոռին:
2018 թվականի մարտի 1-ին, անվանվել է Սուրբ Աթոռի Առաքելական Նվիրակ Հայաստանի Հանրապետությունում, իսկ 2018 թվականի մարտի 8-ին՝ Վրաստանում: